Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում «խոզագրիպը» եւս մեկ մարդու կյանք է խլել

Վրաստանում «խոզագրիպը» եւս մեկ մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել Է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2 հեռուստաալիքը:

Կնոջ մոտ գլխուղեղի քաղցկեղ Էր, նա մի քանի վիրահատություններ Է տարել, ասել Է կլինիկայի տնօրեն Դավիթ Կազաիշվիլին:

Ներկայում նույն կլինիկայում «խոզագրիպի» բարդացումներով պառկած Է երկու տղամարդ:

Նրանք գտնվում են ծանր վիճակում: Վերջին տվյալներով՝ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Վրաստանում գրանցված Է «խոզագրիպով» հիվանդանալու158 դեպք:

Այսօրվա դրությամբ Վրաստանում գրիպի հետեւանքներից մահացել Է 11 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am