Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի պաշտպանության նախարարի հետ

Վահագն Աթաբեկյանը հանդիպում է ունեցել Լիբանանի պաշտպանության նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանգամանալից անդրադարձ կատարվեց պաշտպանության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին։ Երկու երկրներում կառավարությունների վերջնական ձևավորմանն ընդառաջ՝ որոշվեց ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ՀՀ կառավարության և Լիբանանի կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն աշխատանքային կարգով ամբողջականացնելու և հետևողականորեն կյանքի կոչելու նպատակով։

Լիբանանի պաշտպանության նախարարը հաջողություններ մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ՝ խոստանալով համակողմանի աջակցություն հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am