Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական փոխշահավետ կապերը զարգացնելու հույս է հայտնել. նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի Ամանորը և Սուրբ Ծնունդը

Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական փոխշահավետ կապերը զարգացնելու հույս է 
հայտնել. նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի Ամանորը և Սուրբ Ծնունդը

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ուրախ եմ շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բազմադարյա ավանդույթների վրա: Մեր երկրները կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և մյուս ոլորտներում:

Հույս ունեմ, որ մենք կշարունակենք զարգացնել հայ-ռուսական փոխշահավետ կապերը բոլոր ուղղություններով: Դա համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, տարածաշրջանային  կայունության և անվտանգության ապահովմանը:

Ձեզ և Ձեր մտերիմներին մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն, խաղաղություն և բարգավաճում»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am