Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում զինվորականները չեն դադարի հայտնել Սանտայի տեղափոխությունների մասին, չնայած կառավարության աշխատանքի դադարեցմանը

ԱՄՆ-ում զինվորականները չեն դադարի հայտնել Սանտայի տեղափոխությունների մասին, չնայած կառավարության աշխատանքի դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ում ժամանակավոր բյուջեի չընդունված նախագծի պատճառով կառավարական հաստատությունները մասնակիորեն դադարեցրել են աշխատանքը, Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում երեխաներն, այնուամենայնիվ, կկարողանան Կոլորադոյի ռազմաբազայից տեղեկատվություն ստանալ Սուրբծննդյան գիշերը Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 24-ին հայտնել Է The Independent բրիտանական թերթը:

Ամերիկացի զինվորականները հավաստել են, որ 1,5 հազար կամավորներ կօգնեն պահպանել 1955 թվականից հաստատված ավանդույթը, որին համապատասխան Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը երեխաներին տեղեկատվություն Է տրամադրում Սուրբծննդյան նախօրյակին՝ դեկտեմբերի 24-ին, Սանտայի Քլաուսի տեղափոխությունների վերաբերյալ: Զինծառայողները եւ կամավորները դեկտեմբերի 24-ի երեկոյան կհավաքվեն Կոլորադոյի Փիթերսոն ռազմաօդային բազայում, որպեսզի պատասխանեն զանգերին: «Մենք օգտագործում ենք ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնք տեղադրված են ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ արբանյակներից ստացվող ինֆրակարմիր պատկերները, բացի այդ, մեզ մոտ խցիկներ են տեղադրված ամբողջ աշխարհում Սանտային հետեւելու համար: Մենք նաեւ կործանիչներ ենք օգտագործում Սանտային ուղեկցելու համար»,-պատմել Է մայոր Թոդ Ուոլթերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am