Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արաբական կոալիցիայի օդուժը հարվածներ Է հասցրել Սանայի ավիաբազային. Аl-Мasdar Online

Արաբական կոալիցիայի օդուժը հարվածներ Է հասցրել Սանայի ավիաբազային. Аl-Мasdar Online

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական կոալիցիայի մարտական օդուժը դեկտեմբերի 19-ին մի շարք հարվածներ Է հասցրել «Ադ-Դայլամի» ավիաբազային, որը գտնվում Է Եմենի մայրաքաղաքի հյուսիսային ծայրամասում՝ միջազգային օդանավակայանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Аl-Мasdar Online նորությունների պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին:

Նրանց խոսքով՝ օդակայանի շրջանում հարձակման ժամանակ որոտացել Է առնվազն երկու հզոր պայթյուն, իսկ երկինք են բարձրացել ծխի քուլաները: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռեւս չի ստացվել: Ինչպես հայտնել Է News Yemen հրատարակությունը, ռմբակոծումների թիրախը եղել են բազայում գտնվող անգարները եւ զորանոցները: Բացի այդ, ռազմական աղբյուրը պորտալին հայտնել Է, որ հարվածների Է ենթարկվել նաեւ «նոր իրանական օգնությունը», որը մաքսանենգ ճանապարհով հասցվել Է «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) կողմից վերահսկվող Սանա՝ Եմենում նրա հսկողության տակ չգտնվող տարածքների վրա գրոհելու համար: Մինչդեռ, բուն կոալիցիայում հայտարարել են, որ Սանայի միջազգային օդանավակայանում ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում ոչնչացվել են անօդաչու եւ մեկնարկային հարթակ: Դաշինքում նաեւ նշել են, որ թռչող սարքը գրոհի պահին պատրաստվում Էր արձակման՝ «ահաբեկչական գրոհ» իրականացնելու համար, իսկ հարվածը հասցվել Է որպես կանխիչ միջոց եւ «միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am