Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ավարտել Է ռազմաբազայի կառուցումը իրաքա-սիրիական սահմանին. Akhbar Al Iraq

ԱՄՆ-ն ավարտել Է ռազմաբազայի կառուցումը իրաքա-սիրիական սահմանին. Akhbar Al Iraq
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ավարտել Է ռազմական բազայի կառուցումը Իրաքի Անբարի նահանգի արեւմուտքում՝ իրաքա-սիրիական սահմանի մերձակայքում: Այդ մասին, վկայակոչելով տեղական իշխանություններին, դեկտեմբերի 19-ին հայտնել Է Akhbar Al Iraq նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամերիկացի զինծառայողները ռազմաբազան կառուցել են Էլ-Քայիմ քաղաքի մերձակա Մալիխա շրջանում, որը գտնվում Է իրաքա-սիրիական սահմանի հարեւանությամբ,-պորտալը մեջբերում Է բարձրաստիճան զինվորական պաշտոնյա Ահմեդ ալ Մահալավիի խոսքը:-Ռազմակայանը բացվել Է Սիրիայի հետ սահմանի նկատմամբ հսկողություն հաստատելու եւ այդ շրջանում տեղաբաշխված ԱՄՆ-ի ուժերի համար անհրաժեշտ պաշտպանություն ապահովելու նպատակով»:
Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ Իրաքում տեղակայված ամերիկյան զինծառայողների ընդհանուր թվաքանակը կազմում Է 5,5 հազար:
Նրանք բնակավորվել են Բաղդադում, Անբարի արեւմտյան նահանգում, Նայնավայի հյուսիսում, նաեւ բանակային համալիր Է տեղավորված քրդական ինքնավարության վարչական մայրաքաղաք Էրբիլում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am