Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Առաջին անգամ քննարկման է դրվել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-2022 թթ. հակակոռուպցիոն նոր ռազմավարության նախագիծն առաջին անգամ քննարկման է դրվել քաղհասարակության շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ասաց, որ   շատ լավ հիմք կա, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը իրոք լինի մասնակցային, լինի արդյունավետ, արդյունքների վրա հիմնված: «Սա նշանակում է, որ էապես բարձր է գնահատվում քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը հակակոռուպցիոն ոլորտում»,-ասաց նա:

Սուրեն Քրմոյանը ռազմավարությունը ինովացիոն կամ թվային է համարում, քանի որ դրանում  բազմաթիվ նորարարական տարրեր են ներառվել: «Շատ կարևոր ուշադրություն է դարձվել հանրային իրազեկմանը և կրթությանը, որովհետև օգտվելով հասարակության վստահությունից, մենք պետք է կրթենք հասարակությունը, ցույց տանք կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի մեթոդներ»,-ասաց նա՝ հավելելով, որ երբևիցե հակակոռուպցիոն ռազմավարության մեջ չի դրվել բալային ցուցանիշ: «Եթե մենք 15 կետով լավացնենք մեր ցուցանիշը, կնշանակի, որ մեր երկիրը դուրս կգա համակարգային կոռուպցիայի շրջանակներից, և մենք կարծում ենք, որ դա իրականանալի տարբերակ է: Հուսով եմ, որ վերջնական փաստաթուղթը, որ կընդունվի, մեր քաղհասարակության կողմից, կլինի մշակված փաստաթուղթ»,-նշեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am