Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Armenian Assembly-ն կհամախմբի հաջողակ եւ տաղանդավոր գործիչներին

Armenian Assembly-ն կհամախմբի հաջողակ եւ տաղանդավոր գործիչներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրբ Ծննդյան հանդիպման» շրջանակներում մշակութային, կրթական եւ գործարար նախաձեռնությունների Armenian Assembly («Հայերի Ասամբլեա» / «Ассамблея Армян») հասարակական կազմակերպությունը  հայ պատվավոր  երաժիշտների` Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Շառլ Ազնավուր եւ Ջիվան Գասպարյանի անվան  դրամաշնորհներ  կտրամադրի Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի սաներին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին Գնեսինների ակադեմիայում «Armenian Assembly» հասարակական կազմակերպության կողմից կհայտարարվի լեգենդար կրթական հաստատության հայ ուսանողների  կրթական դրամաշնորհների նախագծի մասին:

«Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման  շրջանակներում տեղի կունենա Կոմիտասի, Արամ Խաչատուրյանի, Շարլ Ազնավուրի եւ Ջիվան Գասպարյանի անվան դրամաշնորհների  հանձման արարողությունը՝ աշակերտներին կատարողական արվեստի հաջողությունների համար։ Դրամաշնորհների դափնեկիրները ընտրվել են տնօրինության եւ ժյուրիի կողից: Armenian Assembly հասարակական կազմակերպությունը  նաեւ կպարգևատրի ուսուցիչներին՝ հաշվի առնելով նրանց անգնահատելի ներդրումը աշակերտների մշակութային զարգացման հարցում։

Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա «Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառմանը  «Armenian Assembly»-ի հովանու ներքո եւ ՀՀ ՌԴ-ում Դեսպանատան եւ РՌուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի աջակցությամբ եւ մասնակցությամբ։

Պարգևատրման պաշտոնական  երեկոյի  բացումը կիրականացնեն հայտնի լրագրող, հեռուստահաղորդավարուհի  Թինա Կանդելակին եւ հայտնի  ֆուտբոլային մեկնաբան, լրագրող Նոբել Արուստամյանը։

Երեկոն կհամախմբի հայկական աշխարհի հաջողակ եւ տաղանդավոր մշակութային, գործարար եւ այլ ոլորտների գործիչների, ովքեր երիտասարդ սերունդի ներկայացուցիչների  հետ  իրենց հաջողության բանաձեւով  կկիսվեն:

Երեկոյի ընթացքում կհայտարարվի նաև Գնեսինների դպրոցում ՝«Armenian Assembly» հասարակական կազմակերպության կողմից ֆինանսավորվող Ջիվան Գասպարյանի անվան դուդուկի արտաժամյա դասարանի բացման մասին։

«Սուրբ Ծննդյան հանդիպում» միջոցառման համերգին ելույթ կունենան՝

  • Բորիս Բերեզովսկի՝ դաշնամուր, Գնեսինների անվան դպրոցի շրջանավարտ, Պ. Ի. Չայկովսկու անվան մրցույթի հաղթող, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։
  • Հայկ Կազազյան՝ ջութակ, Գնեսինների անվան դպրոցի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր։
  • «Շողեր» երգչախումբ, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմ:
  • «Armenian Assembly»-ի դրամաշնորհների դափնեկիրները։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am