Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի (Virginijus Sinkevičius) հետ։ Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, hանդիպմանն անդրադարձ կատարվեց 2019թ․ ընթացքում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետներին, քննարկվեցին տնտեսական համագործակցության ուղղություններն ու նոր ոլորտներ ներգրավելու հնարավորությունները:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019), կազմակերպվելու է «DigiTecExpo 2019»-ը, որոնք համաշխարհային մասշտաբով նշանակալի միջոցառումներ են ՏՏ ոլորտում և նշեց, որ լիտվական ընկերություններն ավանդաբար իրենց ակտիվ մասնակցությունն են բերում դրանց: Այդ համատեսքստում նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու լիտվական ընկերությունների շրջանում վերոհիշյալ միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության ապահովման և մասնակցությունը խթանելու գործում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները միջկառավարական նիստի անցկացումը կազմակերպելու և գործարար կապերի խթանմանը նպաստելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am