Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մեղադրանք Է առաջադրվել Ստրասբուրգի հրաձգության առնչությամբ ձերբակալվածներից մեկին. BFM

Մեղադրանք Է առաջադրվել Ստրասբուրգի հրաձգության առնչությամբ ձերբակալվածներից մեկին. BFM
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատախազությունը մեղադրանք Է ներկայացրել այն ձերբակալվածներից մեկին, որոնք կապված են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն սարքած Շերիֆ Շեքաթի հետ: Դեկտեմբերի 17-ին այս մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալվածին մեղադրում են, մասնավորապես, ահաբեկչական հանցավոր խմբավորումների հետ կապերի, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու եւ այլ անձի հանձնելու մեջ:
Դեկտեմբերի 11-ի երեկոյան 29-ամյա Շեքաթը հրաձգություն Է սկսել Ստրասբուրգի փողոցներում՝ Սուրբծննդյան տոնավաճառի մոտ: Դրա հետեւանքով զոհվել Է հինգ, վիրավորվել՝ 11 մարդ: Շեքաթը ոչնչացվել Է դեկտեմբերի 13-ին ոստիկանության հատուկ գործողության ընթացքում:
Ստրասբուրգի քաղաքագլուխը հարձակումը որակել Է ահաբեկչական գործողություն: Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ շաբաթ Ստրասբուրգում ձերբակալել Է յոթ մարդու՝ հարձակվողի հորը եւ մորը, նրա երկու եղբայրներին եւ երեք ընկերներին: Հետագայում չորս հոգի ազատ Է արձակվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am