Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Պեկինի Արգելված քաղաքը դարձել Է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը


ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգելված քաղաքը՝ նախկին կայսերական ձմեռային նստավայրը, իսկ ներկայում՝ «Գուգուն» համալիրը («Հին պալատ»), դարձել Է աշխարհի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանը: Ինչպես դեկտեմբերի 17-ին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, անցյալ շաբաթ այն ընդունել Է 2018 թվականի 17-միլիոներորդ այցելուին, ինչը 6,25 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչակազմի տվյալներով՝ հյուրերի առավել մեծ մասը կազմում են մինչեւ 30 տարեկան երիտասարդության ներկայացուցիչները. այդ կատեգորիային Է պատկանում այցելուների մոտավորապես 40 տոկոսը, եւս շուրջ 24 տոկոսը բաժին Է ընկնում 30-ից մինչեւ 40 տարեկան մարդկանց: Ներկա դրությամբ Արգելված քաղաքն այցելությունների առավելագույն թիվը սահմանափակել Է օրական մինչեւ 80 հազարով: Այդ միջոցառումը գործում Է արդեն երկուսուկես ամիս, որպեսզի երաշխավորվի ճարտարապետության եւ թանգարանի ցուցանմուշների պահպանվածությունը: Այս տարի Արգելված քաղաքի հյուրերի շրջանում առանձնահատուկ ժողովրդականություն են ստացել կատուները, որոնք ապրում են կայսերական նստավայրի տարածքում: Վարչակազմի տվյալներով՝ ընդամենը պալատում ապրում Է ավելի քան 200 կենդանի. նրանք յուրօրինակ վերակացուների դեր են կատարում, որոնց հետ բազմաթիվ այցելուներ սիրում են սելֆիներ անել եւ տեղադրել սոցիալական ցանցերում: «Գուգուն» թանգարանն ստեղծվել Է 1925 թվականին Պեկինում՝ կայսերական պալատների համալիրի տարածքում, որը հայտնի Է «Արգելված քաղաք» անվանմամբ: Սակայն 1948-1949 թվականներին՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտին, թանգարանում պահվող մեծ եւ ամենաարժեքավոր մասը Թայվան կղզի Է տարվել Գոմինդանի՝ այնտեղ փախած զորքերի կողմից: Ընդամենը Պեկինի Արգելված քաղաքում կա մոտավորապես 1,86 մլն ցուցանմուշ, որոնցից միայն 2 տոկոսն Է երբեւիցե ցուցադրվել ցուցահանդեսներում եւ մշտական ցուցադրանքներում: Մինչեւ 2020 թվականը ենթադրվում Է ներկայացնել ընդհանուր հավաքածուի մինչեւ 8 տոկոսը: Ինչ-որ իմաստով Արգելված քաղաքը մինչ այժմ Էլ մնում Է արգելված: 2002 թվականին հանրային դիտման համար բաց Է եղել դրա տարածքի միայն մոտավորապես երրորդ մասը, սակայն այժմ հասանելի Է արդեն 80 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ