Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ

Մակրոնը «դեղին բաճկոնավորների» խնդրի պատճառով չեղարկեց ելույթը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում Է ընդունել չեղարկել իր մասնակցությունը «Մեծ յոթնյակում» հանրապետության նախագահությանը նվիրված արարողությանը, դրա փոխարեն նա Փարիզում խորհրդակցություն կանցկացնի համազգային խնդիրների շուրջ՝ կապված «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 17-ին հայտնել Է Ելիսեյան պալատը:

Ավելի վաղ պլանավորված Էր, որ Մակրոնը կգլխավորի «յոթնյակում» Ֆրանսիայի նախագահությանը նվիրված արարողությունը Բիարից քաղաքում (գտնվում Է երկրի հարավ-արեւելքում) եւ այնտեղ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի առջեւ հանդես կգա Ֆրանսիայի արտաքին քաղաքականության եւ նրա դիվանագիտության գերակայությունների վերաբերյալ զեկույցով: Այժմ նրա փոխարեն Ատլանտիկայի հարավարեւմտյան ափին գտնվող այդ առողջարանային քաղաք կուղեւորվի Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը: «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը պլանավորված Է հաջորդ տարվա օգոստոսի 24-26-ին Բիարիցում: Ելիսեյան պալատի խորհրդակցությանը, որը դեկտեմբերի 17-ին կկայանա Մակրոնի նախագահությամբ, կմասնակցեն նախարարներ, գործարար աշխարհի, երկրի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկվելու են սոցիալ-տնտեսական այն հարցերը, որոնք առաջադրվել են «դեղին բաճկոնավորների» շարժման կողմից: Երկրի բնակչությունը պետք Է հնարավորություն ունենա մինչեւ մարտի 1-ը իր կարծիքը հայտնել պետական կառուցվածքի, հարկման, ժողովրդավարության, բնապահպանության, միգրացիոն հարցերի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am