Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը զգուշացնում է` ձկնագողությունը չկասեցնելու դեպքում անդառնալի հետևանքներ կլինեն

Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը զգուշացնում է` ձկնագողությունը 
չկասեցնելու դեպքում անդառնալի հետևանքներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առկա ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել, իսկ համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կարող է վտանգվել նաև ձվադրման շրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլիս ասուլիսում ասաց Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:

«Խեցգետինը մեր արդյունագործական կենսառեսուրսներից է: Ցավոք սրտի, նրա պաշարները սկսել են նվազել: Այսօր դրանք գնահատվում են մոտ 2300-ից մի փոքր ավելի տոննա: Անցյալ տարի եղել է 2600, իսկ նախանցյալ տարի` 4500 տոննա: Այսինքն` այս երկու տարվա մեջ մոտ 2 անգամ պաշարներն ընկել են: Բացի դրանից, նկատվում է նաև երիտասարդացում, որը հանդիսանում է գերորսի արդյունք: Այսօր մենք առաջարկել ենք, որ 350 տոննայից ոչ ավելի կարողանան որսալ: Ինչ վերաբերում է կարասին, դրա պաշարները շարունակում են ընկնել, և մեր գնահատականով մոտավորապես 35-40 տոննայի են դրանք հասնում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թույլատրում ենք կարասի անսահմանափակ որս, քանի որ մենք նրան Սևանի համար համարում ենք ներմուծված ոչ ցանկալի ձկնատեսակ»,- ասաց Գաբրիելյանը:

Ի տարբերություն այլ ձկնատեսակների, ավելացել են սիգի պաշարները, սակայն ձվադրման շրջանում նրանց որսը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:

«Թեկուզ որ սիգի պաշարներն ավելացել են, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր ձվադրման շրջան է հանդիսանում սիգի համար, բայց բացահայտ ու անարգել ամենուրեք վաճառվում են ոչ միայն այդ ձվադրող վտառի ներկայացուցիչների ձկները, այլ նաև ձկնկիթը ու շատ զարմանալի է, որ որևէ արգելող գործողություն չի իրականացվում: Եթե մենք այսօր չենք պաշտպանում այս նախաձվադրային վտառը, ապա մենք վաղը չենք ունենա ձվադրող վտառ, քանի որ այդ նույն ձկները գնալու են հունվար ամսին ձվադրելու: Մենք այսօր մեկ ձուկ որսալով կորցնում ենք հազարավոր ձկներ»,- նշեց Բարդուղ Գաբրիելյանը:

Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենի խոսքով` սիգը Սևանա լճի ու հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի, և պետք է լճում ամեն վայրկյան պահպանել գոնե ձկնատեսակի անհրաժեշտ պաշարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am