Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունն ամանորյա և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ խորհուրդներ է տալիս քաղաքացիներին

ՀՀ ոստիկանությունն ամանորյա և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ  խորհուրդներ է 
տալիս քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոները, և այդ օրերին որոշ քաղաքացիներ հանգիստն անցկացնում են հանրապետությունից դուրս, ՀՀ ոստիկանությունը հորդորում է հետևել մի քանի խորհուրդների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկանությունը խորհուրդ է տալիս՝ 

  1. Ճամփորդելուց մի քանի շաբաթ առաջ ստուգել փաստաթղթերի առկայությունը, վավերականությունը և կարգավորել դրանք, որպեսզի վերջին օրերին անուշադրության պատճառով չհայտնվեք ոչ բարենպաստ իրավիճակում
  2. Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ միայն ծննդյան վկայականով: Անհրաժեշտ է իմանալ, որ, անկախ տարիքից, անձը կարող է երկրից դուրս գալ միայն վավերական անձնագրով:
  3. Եթե ունեք բիոմետրիկ անձնագիր, դրանում օտարերկրյա պետությունում վավերականության նշում չի կատարվում, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում անհրաժեշտ է ճամփորդելուց առաջ ստուգել վավերական կնիքի առկայությունը:
  4. Եթե օտարերկրյա պետությունում կորցրել եք ՀՀ քաղաքացու անձնագիրը, Հայաստան վերադառնալու ամենաարագ տարբերակը վերադարձի վկայական ստանալն է. դրա համար պետք է դիմել տվյալ պետությունում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայություն կամ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Արտաքին գործերի նախարարություն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am