Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հուլիս

«Միսս Տիեզերք-2018» տիտղոսը նվաճեց Ֆիլիպինների ներկայացուցչուհի Կատրիոնա Գրեյը


ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների ներկայացուցչուհի Կատրիոնա Գրեյը նվաճել Է «Միսս Տիեզերք-2018» տիտղոսը գեղեցկության 67-րդ միջազգային մրցույթում, որը կայացել Է Բանգկոկի Impact Aren ցուցահանդեսային կենտրոնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումը դեկտեմբերի 17-ին ընդունել Է մրցույթի ժյուրին:

Պատվավոր երկրորդ տեղն զբաղեցրել Է Վենեսուելայի ներկայացուցչուհի Ստեֆանի Գուտիերեսը: Այս տարվա հաղթողի թագը հանձնել Է Դեմի Լի Նել Պիտերսը Հարավաֆրիկյան Հանրապետությունից, որ հաղթանակ Էր տարել ԱՄՆ-ում «Միսս Տիեզերք-2017» մրցույթում:

Նախ ժյուրին հրապարակել Էր թագի բոլոր հավակնորդուհիների անունները, այնուհետեւ ընտրել 20 առավել աչքի ընկածներին եւ ի վերջո որոշել լավագույնների եռյակը, որնց թվում Էին ՀԱՀ-ի, Վենեսուելայի եւ Ֆիլիպինների ներկայացուցչուհիները:

Կատրիոնա Գրեյն իր հայրենիքում հայտնի Է որպես հեռուստահաղորդավարուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի եւ մոդել: Աղջկա հայրը ծնունդով Ավստրալիայից Է, մայրը՝ ֆիլիպինուհի: «Միսս Տիեզերք» գեղեցկության մեիջազգային մրցույթն ամենամյա Է եւ աշխարհում առավել հեղինակավորներից մեկը «Միսս Աշխարհ», «Միսս Ինտերնեշնլ» եւ «Միսս Երկիր» մրցույթների շարքում: Այն անցկացվում Է 1952 թվականից: 2017 թվականի նոյեմբերին «Միսս Տիեզերք» 66-րդ մրցույթը տեղի Է ունեցել ԱՄՆ-ում: Թաիլանդում միջոցառումն անցկացվել Է երկու անգամ՝ 1992 եւ 2005 թվականներին: Այդ երկրի ներկայացուցչուհիները մրցույթում հաղթել են 1965 եւ 1988 թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ