Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Կայացել է ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ-ի ռազմավարության գործողությունների ծրագրի միջգերատեսչական 6-րդ նիստը


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայությունում այսօր տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ-ի ռազմավարության ադյունավետ իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի միջգերատեսչական 6-րդ նիստը։

ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Միգրացիոն ծառայությունից, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը ներկայացրեց Ծառայության կողմից իրականացված աշխատանքները, այդ թվում Միգրացիոն քաղաքականությունների մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ/ICMPD) աջակցությամբ կառուցվելիք նոր հատուկ կացարանի հարցը։ Դրա վերաբերյալ ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրան նշեց. «Հույս ունենք, որ մյուս տարվա ավարտին արդեն որոշակի արդյունքներ կլինեն»։

Ապաստանի հայցի շուրջ իրականացվող վարչական վարույթի համար անհրաժեշտ թարգմանչական ծառայությունների մատուցման մասին Պ. Աղաբաբյանը ներկայացրեց, որ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերը Կարմիր խաչն էր աջակցում աշխատանքներին, սիկ սեպտեմբերից 2 մլն 70 հազար դրամի հատկացում է եղել ՀՀ պետական բյուջեից այս աշխատանքների համար։

«Հաջորդ տարի նախատեսված է նաև երկու դասընթաց թարմանիչների համար՝ նրանց կարողությունները բարելավելու նպատակով։ Սեռով, գենդերով պայմանավորված բռնության դեպքերի մասով ևս վերապատրաստելու ենք թարգմանիչներին»,- նշեց Հայկական կարմիչ խաչ ընկերության բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Հասմիկ Խաչատրյանը։

Ապաստան հայցողների նոր վկայականների վերաբերյալ նշվեց, որ դրանք այժմ պլաստիկ քարտերի տեսք ունեն։ Շուրջ 500 քարտ է թողարկվել ընթացիկ տարում։

Քննարկվեց քարտի՝ որպես անձը հաստատող փաստաթղթի ճանաչման, պետական ռեգիստրում մուտքագրման, գործընթացի պարտադիր կամ կամավոր բնույթի, դրա նպատահարմարության հարցերը։

Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը ներկայացեց միգրանտների ֆինանսական գրագիտության ու ֆինանսական կրթության հարցը։ «Միգրանտը ևս կարիք ունի լավ պատկերացում ունենալու բանկային համակարգի, երկրի ֆինանսական գործընթացների մասին, ինչպես որ քաղաքացիները, հատկապես որ նույնականցման քարտի հետ կապված և աjլ առանձնահատկություններ կան»,-նշեց նա ավելացնելով, որ ծրագիր կազմելը հեշտ է, դրա կիրարկումն է դժվար, ու սկզբնապես պետք է հասկանալ՝ միգրատների հատկապես որ խումբն է թիրախավորվում։

Ի պատասխան՝ Ա. Ղազարյանը մատնանշեց Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտներին ու տարբեր երկրներից Հայաստան վերադարձողներին։ Առանձին օր ու ձևաչափ որոշվեց այդ քննարկումը շարունակելու համար։

ԱԳՆ մարդու իրավունքներ և հումանիտար համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Հակոբ Սարգսյանը ներկայացրեց վիզաների ազատականացման գործընթացները երկկողմ համաձայնագրերի ձևաչափերով, ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքներն այս ոլորտում, ինչպես նաև ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացումը։

 Առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը ներկայացրեց, որ իրենց մասնագետներն ընդգրկված են ԵԱՏՄ երկրների միջև ստեղծված աշխատանքային փորձագիտական խմբում, որ զբաղվում է միգրանտների ու նրանց ընտանիքների համար առողջապահական ծառայություններ մատուցելու խնդիրներով։ Նախարարության ներկայացուցիչը պատմեց, որ 2 նիստ է տեղի ունեցել խմբի գործունեության մեկնարկից՝ օգոստոսից ի վեր, տեսակոնֆերանսների ձևաչափով։ Նա ներկայացրեց նաև միգրանտների շրջանում ՄԻԱՎ-ի և տուբերկուլյոզի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարքում ընդգծվեց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ «Առաջինն իրենք են կրում այդ վարակների կանխարգելման պատասխանատվությունը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ  բոլոր զննումները անվճար են ու անանուն։

 2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության  արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ-ից  ի վեր: Ռազմավարությունում   նշված  են   8  հիմնորոշ  ուղղություներ,  որոնք  պետք  է  իրականացվեն   78 միջոցառումների  միջոցով:  Եվս  մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում  է   ռազմավարության   մոնիթորինգին  և  գնահատմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ