Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալների հետ

Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 12-ին կայացան Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի առանձին հանդիպումները Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալներ Եվգենի Շեստակով (Евгений Шестаков) և Անդրեյ Դապկյունասի (Андрей Дапкюнас) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, hանդիպումների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների իրավասության շրջանակներում գտնվող մի շարք հարցերի, մասնավորապես՝ բազմակողմ տարբեր հարթակներում հայ-բելառուսական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերի շուրջ: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցությանը։ Անդրադարձ կատարվեց նաև Կայուն զարգացման նպատակների ծրագրի և ազգային համակարգողների փոխգործակցությանը, Միջին եկամուտ ունեցող երկրների համախոհների խմբին, Մարդկանց թրաֆիքինգի հակազդման ոլորտներին վերաբերող հարցերին:

Նախարարի տեղակալ Անդրեյ Դապկյունասը բելառուսական կողմի երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում, սեյսմակայունության բարձացման և անվտանգության հարցերով արժեքավոր փորձի փոխանակման, ինչպես նաև փորձագիտական օժանդակության համար՝ այս համատեքստում ընդգծելով ԷՍՊՈ կոնվենցիայի շրջանակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպումների ընթացքում ընդգծվեց ԲՀ ԱԳ նախարարության և Բելառուսում ՀՀ դեսպանության միջև կառուցողական փոխգործակցության ընդլայնման կարևորությունը՝ ի շահ հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am