Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դավիթ Տոնոյանը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը

Դավիթ Տոնոյանը կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է ՄԻԵԴ-ի` ՀՀ 
զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների 
կատարման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԻԵԴ-ի` ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ արձանագրող վճիռների կատարման ընթացքը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից եվրոպական չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումները և առկա խնդիրների հաղթահարման ու դրանց հետագա կանխարգելման հեռանկարները:

Վճիռների պատշաճ կատարման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկությունների մասով քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ՊՆ նախաձեռնությանը: Ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ իրագործման նպատակով կողմերը համաձայնել են շարունակել ինչպես այս ձևաչափով, այնպես էլ շահագրգիռ այլ կողմերի հետ հանդիպումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am