Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բասկետբոլի առաջնությունները նոր թափ են հավաքում. Արա Պողոսյան

Բասկետբոլի առաջնությունները նոր թափ են հավաքում. Արա Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության B լիգան մեծ թափ է հավաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց առաջնության նախագահ Արա Պողոսյանը: «Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում, հենց մեկնարկից, մրցակցություն շատ բարձր որակի վրա է: B լիգան ևս մեծ թափ է հավաքում: Մարզիչների համար առանձին դասընթացներ են կազմակերպում»,-շեշտեց Պողոսյանը: Վերջինիս խոսքով` թե մրցավարները, թե բասկետբոլիստները ընդունում են իրենց սխալները և առաջխաղացում են ապրում:

Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության առաջատարն անփոփոխ է: Առաջին տեղում «Արագած»-ն, որն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 17 միավորով «Ուրարտու»-ն է: Եռյակի վերջում 16 միավորով «Արթիկ»-ն է: ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն և «Արցախ»-ն ունեն 13-ական միավոր: Ա լիգայի երրորդ շրջանը կմեկնարկի դեկտեմբերի 15-ին, որտեղ տեղի կունենան հետևյալ հանդիպումները՝ «Ուրարտու»-«Էրեբունի Սեդարս» , ՖԻՄԱ-«Արցախ», «Արթիկ» –«Արագած»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am