Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում. ծրագիր, որը ներկայացված է դեռեւս միայն փաստաթղթում

Լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում. ծրագիր, որը ներկայացված է դեռեւս միայն փաստաթղթում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական «Լոջիստիք ԷՖ Թի Զի» ՍՊԸ-ն հետաքրքրված է Գյումրիում ներդրումային ծրագիր իրականացնելու հեռանկարով: Գյումրին ընտրվել է՝ նախ եւ առաջ հաշվի առնելով գործող օդանավակայանի առկայությունը, որտեղից հնարավոր է թռիչքներ իրականացնել դեպի եվրասիական երկրներ: Շիրակի մարզկենտրոնում առաջիկայում նախատեսվում է կառուցել, շահագործել եւ զարգացնել օդային ուղիներով փոխադրվող ապրանքների համար նախատեսված լոգիստիկ ազատ տնտեսական գոտի: Գաղափարը իրականության է վերածվել առայժմ միայն հուշագրի տեսքով այս տարեսկզբին, որը իրականություն դառնալու համար դեռ պետք է արժանանա ՀՀ կառավարության հավանությանը: Եթե հաջողվի ծրագիրը կյանքի կոչել, ապա Գյումրիի գործող օդանավակայանը կշահագործվի եւ կնպաստի եվրասիական շուկա ապրանք արտահանելու գործընթացին:
Ծրագիրն ինքնին գրավիչ է, քանի որ աղետի գոտում 30 տարի անց նոր ներդրումային խոշոր ծրագիր է ենթադրում, որն իր հերթին խոստումնալից է նոր աշխատատեղեր հիմնելու առումով: Ընկերության նախագծով պետք է կառուցապատվի 330 հա տարածք՝ ապահովելով մոտ 10 հազար աշխատատեղ: Գյումրիի քաղաքապետարանից տեղեկացանք՝ ինչ ընթացքի մեջ է ծրագիրը: Այն դեռեւս ՀՀ կառավարության քննարկման տիրույթում է, երբ վերջինս հավանություն տա ծրագրին ու տարածքի շահագործմանը, այդ պահիցսկսած կձեռնարկվեն բոլոր գործնական քայլերը՝ կյանքի կոչելու լոգիստիկ ազատ տնտեսական գոտու նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշում է, որ քաղաքապետարանն աջակցում է ընկերության նախաձեռնությանը եւ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ լոգիստիկ ԱՏԳ-ի հիմնադրման եւ զարգացման հարցում:
Նորաստեղծ լոգիստիկ ազատ տնտեսական գոտում հարկային արտոնություններով կգործեն մի շարք բրենդային ընկերություններ՝ տեղում ապրանքատնտեսական ծառություններ մատուցելու նպատակով:
Գյումրին կհանդիսանա որպես տարանցիկ գոտի, որտեղից փաթեթավորված ապրանքը օդային ուղիներով կհասնի եվրասիական երկրներ «Մեր նպատակն է ստեղծել ազատ տնտեսական գոտի այն ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային առեւտրի ոլորտում են գործում, ինչպիսիք են Amazon-ը, eBay-ը, որոնք զբաղվում են բեռների օդային փոխադրումով, իրականացնում են նաեւ դեղերի փաթեթավորում, կենցաղային, էլեկտրոնային սարքավորումների հավաքում, այս գործառույթները նպատակ կա կազմակերպելու Գյումրիում», վստահեցնում են ներդրողները:
Ծրագրի իրականացման համար քաղաքապետարանը տրամադրել է Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմում գտնվող անօգտագործելի տարածքներ, որոնք նախ պետք է մաքրվեն 1990-ականներից մնացած անավարտ շենքերի հիմքերից: Մաքրման աշխատանքները, ըստ նախագծի, իրականացնելու է «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերությունը: Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին պարտավորվում է իրականացնել օդանավակայանից մինչեւ Մարմաշենի խճուղի 14 կմ ճանապարհի բարեկարգման աշխատանքները:
Ծրագրի մեկնարկային փուլում հրավիրելու են մասնագետներ արտերկրից, որոնք աշխատելու են ազատ առեւտրի գոտում եւ իրականացնելու են տեղի աշխատուժի վերապատրաստում: Ընկերությունը նախատեսում է արտադրական գործընթացի մի մասը կազմակերպել Գյումրիում, որպեսզի կարողանա օգտվել հարկային արտոնություններից:
Եթե կառավարությունը հաստատի ներդրումային ծրագիրը, ապա մյուս տարվա գարնանից կմեկնարկեն աշխատանքները եւ բանակցություններ կծավալվեն կառավարության ձեւավորումից անմիջապես հետո:
Լոգիստիկ կենտրոնի ձեւավորմամբ միջազգային հայտնի ընկերությունները կկարողանան այս տարածքի միջոցով սպասարկել հատկապես եվրասիական տարածաշրջանը: Այդ ընկերությունները իրականացնում են դեղերի փաթեթավորում, կենցաղային եւ էլեկտրոնային սարքավորումների կոմպլեկտավորում եւ այլն: Բացի բիզնես նախագծի իրականացումից, ըստ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, այն դրական անդրադարձ կունենա նաեւ քաղաքի մաքրության վրա, այսինքն՝ կենտրոնի կառուցմամբ տարածքը կմաքրվի շինարարական աղբից եւ կկառուցվի նոր ճանապարհ դեպի օդանավակայան:
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am