Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով  

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման 
նպատակով

 

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական Միության հետ «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նախագծին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի նպատակն է միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի խթանումը և միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամենաբարձր չափանիշների իրականացումը, ինչպես նաև միջուկային անվտանգության շարունակական բարելավումը։

Համաձայնագրով նախատեսված է բարելավել ՀՀ-ում միջուկային կայանքների անվտանգությունը, ինչպես նաև փոխանցել ԵՄ-ի աշխատանքային նոու-հաուն և փորձը վերջնական օգտագործողին։

Համաձայնագրով նախատեսված է աջակցություն տրամադրել Հայաստանի միջուկային ոլորտը կարգավորող մարմնին և միջուկային օպերատորին՝ միջուկային անվտանգությունը խթանելու և, մասնավորապես, սթրես-թեստերի ավարտից հետո սահմանված անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում օգնություն ցուցաբերելու համար։

Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ հիմնական ակտին՝ Միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության գործիքին համապատասխան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6.5 մլն եվրո: Դրա իրականացման ժամանակահատվածը կազմում է 96 ամիս:

Ակնկալվում է, որ ծրագրերի հաջող իրականացումը կնպաստի միջուկային անվտանգության ընդհանուր բարելավմանը, հետևաբար կնվազեցվի հնարավոր միջուկային վթարների հետևանքով առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված ռիսկերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am