Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո

ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև նախատեսվում է ստորագրել «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Ըստ հիմնավորման, փաստաթղթի նպատակն է տնտեսական առանցքային բարեփոխումների հարցում Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել մի շարք ոլորտներում։

Համաձայնագրով նախատեսված է տրամադրել տեխնիկական աջակցություն, մասնավորապես, հետևյալ ոլորտներով` տնտեսական կառավարում, պետական և մասնավոր ներդրումների ներգրավում, գործարար և ներդրումային միջավայր, առևտրի և շուկայի հնարավորություններ, հաղորդակցություն և էներգետիկա:

Համաձայնագրով նախատեսված տեխնիկական աջակցությունը նախատեսվում է տրամադրել, այդ թվում Թվինինգ ծրագրերի միջոցով, որոնք  կարող են նաև կիրառվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի հետ գործընկերության առաջնահերթությունների իրականացման համար կարևոր համարվող այլ ոլորտներում։

Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7,5 մլն եվրո:

Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 66 ամիս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am