Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արվեստը կարևոր է նաև զինծառայողների մարտունակության բարձրացման առումով

Արվեստը կարևոր է նաև զինծառայողների մարտունակության բարձրացման առումով

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին առաջարկեց մշակութային հաստատություններ այցելելու ծրագրեր իրականացնել նաև զինված ուժերի ծառայողների համար, ինչպես արվում է աշակերտների դեպքում:

«Ընդհանրապես, եթե Պաշտպանության նախարարությունը դեմ չէ, դա առանձին ծրագիր կարող է լինել, որովհետև, սովորաբար, Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով, և կառավարությունը կարող է նոր ծրագիր մշակել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am