Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ստրասբուրգի հրաձիգը 27 դատվածություն ուներ

Ստրասբուրգի հրաձիգը 27 դատվածություն ուներ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում դեկտեմբերի 11-ի երեկոյան հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտարարել Է Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը:

«Նա արդարադատության հետ խնդիրներ ուներ երկար տարիների ընթացքում: Դատապարտվել Էր 27 անգամ: Քանիցս բանտ Է նստել Ֆրանիսայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար»,- նշել Է դատախազը: «Մի շարք խուզարկություններ են կատվարվել այն վայրերում, ուր նա կարող Էր այցելել»,- հավելել Է Էյտզը:

Նա նաեւ նշել Է, որ անցած գիշեր հանցագործի մերձավոր շրջապատից չորս մարդ Է վերցվել կալանքի տակ: Ավելի վաղ Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել Է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը:

Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել Է երկու, տուժել՝ 14 մարդ: Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am