Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են Ստրասբուրգում հրաձգության զոհերի եւ տուժածների թիվը

Ֆրանսիայի իշխանությունները ճշտել են Ստրասբուրգում հրաձգության զոհերի եւ տուժածների թիվը
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել Է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը: Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել Է երկու, տուժել՝ 14 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարությունը հայտնել Էր երեք զոհվածների եւ 12 վիրավորների մասին:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր Է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:
BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն:
Հրաձիգի անձը պարզված Է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ:
Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ:
Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Մակրոնը Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am