Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օր շարունակ դասադուլ է

Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օր շարունակ 
դասադուլ է

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում նոր տնօրեն է ընտրվել, որի պաշտոնավարմանը ծնողներն ու աշակերտները դեմ են:

Դպրոցի աշակերտների ծնողները պնդում են, որ նոր տնօրենի ընտրությունը կատարվել է խախտումներով. Խորհուրդը, որն ընտրել է տնօրենին, եղել է ուղղորդված:

«Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրի հետ կապված գրառում է կատարել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոսա Պետրոսյանը: «Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան:

Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է:

Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»,- գրել է մարզպետը։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am