Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Աղետ» հիերոգլիֆը 2018 թվականի խորհրդանիշ Է հայտարարվել Ճապոնիայում

«Աղետ» հիերոգլիֆը 2018 թվականի խորհրդանիշ Է հայտարարվել Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վաձավայ» հիերոգլիֆը, որը նշանակում Է «աղետ», «փորձանք», «դժբախտություն», Ճապոնիայում հայտարարվել Է անցնող 2018 թվականի խորհրդանիշ: Այս որոշման օգտին են քվեարկել երկրի՝ ամենամյա համազգային հարցմանը մասնակցած ամենից շատ բնակիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

1,3 x 1,5 մետր չափով ճապոնական ավանդական թղթի վրա հիերոգլիֆը պատկերել Է Կիոտոյում գտնվող բուդդայական «Զուլալ ջրի տաճարի» վանահայր Սեյհան Մորին՝ տարվա տառագրական խորհրդանիշի որոշման կանոնավոր մրցույթների գլխավոր նախաձեռնողներից մեկը: Բուն արարողությունը հեռարձակվել Է Nihon TV ալիքի ուղիղ հեռուստաեթերում: Այդ ընտրությունը պայմանավորված Է հաճախակի տարերային աղետներով, որոնք այս տարվա ընթացքում մոլեգնել են երկրի տարբեր տարածաշրջաններում: Տարվա հիերոգլիֆի ազդարարումն ավանդաբար համընկնում Է 12-րդ ամսվա12-րդ օրվան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am