Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում  

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Միաժամանակ ընթացող մյուս խաղը ևս խաղաղ արդյունք ունեցավ: ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Կարուանան և Նակամուրան կիսեցին միավորը:

Գրոսմայստերները դեկտեմբերի 12-ին կխաղան երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am