Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինացիներն ամերիկյան ապրանքները բոյկոտելու կոչ են անում

Չինացիներն ամերիկյան ապրանքները բոյկոտելու կոչ են անում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ սպառնում Է վերաճել բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների բոյկոտի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Աճող լարվածությունը Չինաստանի որոշ ֆիրմաների եւ քաղաքացիների դրդում Է ամերիկյան ապրանքների բոյկոտի»,- դեկտեմբերի 11-ին գրում Է Պեկինի Global Times թերթը: Որպես օրինակ հրատարակությունը բերում Է այն հայտարարությունը, որը հրապարակել Է երկրի հարավի Շենչժենում գտնվող Menpad ընկերությունը, որն զբաղվում Է զանազան «խելացի» սարքերի թողարկմամբ:

Ընկերությունը հայտարարել Է, որ այսուհետեւ «ի նշան Huawei-ի պաշտպանության» գերադասությունը կտա այդ արտադրողի չիպերին, ինչպես նաեւ իր աշխատակիցներին կվճարի Huawei-ի արտադրության շարժական հեռախոսների արժեքի 15 տոկոսը, որոնք նրանք ձեռք կբերեն անձնական օգտագործման համար: Իսկ այն աշխատակիցներին, որոնց կնկատեն Apple-ի շարժական հեռախոսը ձեռքներին, «կպատժեն» բջջային կապի ամերիկյան հեռախոսի շուկայական արժեքի չափով տուգանքով:

Նաեւ Menpad-ը հրաժարվում Է գնել ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Apple-ը բոյկոտելու շարժումը թափ Է առնում նաեւ չինական սոցցանցերում, որտեղ ավելի ու ավելի հաճախակի են հայտնվում համապատասխան գրառումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am