Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների հետ կապված 296 հաղորդում

ՀՀ ոստիկանությունը գրանցել է ընտրությունների հետ կապված 296 հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի 2018թ. արտահերթ ընտրությունների քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ից մինչև հաջորդ օրվա  ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում գրանցվել է ընդհանուր 296 հաղորդում (Երևանում՝ 81, մարզերում՝ 215), որից 134-ը` հանցագործությունների մասին, իսկ 162-ը` հանցագործության հատկանիշներ առերևույթ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այլ տեղեկություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանցագործության մասին 134 հաղորդումներից 23-ն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, 2-ը դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, 9-ը` ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներ, իսկ մնացած 100 դեպքերով ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր:

Ստուգման ենթակա 162 տեղեկություններից 1-ն անհիմն լինելու պատճառաբանությամբ թողնվել է անհետևանք, 3-ն ուղարկվել է դատախազություն՝ ընթացքը որոշելու համար, իսկ 158-ով դեռևս կատարվում են ստուգումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am