Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԿԸՀ նախագահը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր չի համարում

ԿԸՀ նախագահը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր չի 
համարում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը բնականոն ու նորմալ է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Մուկուչյանն ասաց ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:

«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել ու արձանագրվել է ցածր մասնակցություն: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին: Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ: Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,-ասաց Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]