Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը նախորդ ընտրությունների համեմատ առանձնացնում է երկու էական տարբերություն

Արարատ Միրզոյանը նախորդ ընտրությունների համեմատ առանձնացնում է երկու 
էական տարբերություն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» դաշինքի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանի համոզմամբ, դատելով տարբեր շտաբներից ստացված արձագանքներից, մամուլում եղած տեղեկատվությունից, կայացել են ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Միրզոյանը նշեց «Իմ քայլը» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով` նախորդ ընտրությունների համեմատ կար երկու էական տարբերություն` չեն եղել ընտրողների կամարտահայտման վրա ապօրինի ճնշումներ  և ընտրությունների վրա ազդեցություն ներգործելու համակարգված փորձեր: «Ինչ խոսք, մամուլում հայտնվել է հատվածական, դիպվածային 1-2 տեղեկատվություն՝ հիմնականում ընտրատեղամասերի շուրջ կուտակումների վերաբերյալ, և իրավապահ համակարգի օգնության շնորհիվ այս հարցերը օպերատիվ լուծվել են: Սա, կարծում եմ, երկրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ ծառայում էր նրան, ինչին կոչված էր ընտրությունների օրը»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am