Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ որևէ միջադեպի մասին չեն լսել. Լենա Նազարյան

Վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ որևէ  միջադեպի մասին չեն լսել. 
Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ւմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը գտնում է, որ վերջապես ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ որևէ  միջադեպի մասին հեռուստատեսությամբ չեն լսել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Նազարյանը նշեց դաշինքի նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում:
«Մենք սովոր ենք այլ ընտրությունների. անընդհատ սթրեսներ, վատ լուրեր, անընդհատ հիասթափություններ, բայց վերջապես մենք ունեցանք ընտրություններ, որտեղ մարդիկ նորմալ, հանգստյան օրով գնացին, իրենց ընտրությունը կատարեցին և գնալով տուն՝ որևէ  միջադեպի մասին հեռուստատեսությամբ չլսեցին՝ վստահ լինելով, որ իրենց քվեն կհաշվեն և կգումարեն մնացածին»,- ասաց նա`չբացառելով, որ թեթև խնդիրներ եղել են, բայց կարևորն այն է, որ դրանք համակարգային չեն եղել, չեն եղել որևէ կենտրոնից ուղղորդված:

«Այդ խնդիրները պայմանավորված են եղել ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների գործողություններով, որոնք ոստիկանության կողմից կանխվել են, ընտրողների կողմից սահմանափակվել են, և իրականում որևէ ազդեցություն ընտրական կամքի ձևավորման և ընտրության արդյունքների վրա չեն ունեցել»,- ասաց նա:

Ըստ Նազարյանի՝ նոր խորհրդարանում նրանք միանշանակ  ջանքեր են գործադրելու «Ընտրական օրենսգիրքը», «Կուսակցությունների  մասին» օրենքը փոփոխելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am