Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շիրակում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիներն ընտրել են շրջիկ արկղի միջոցով

Շիրակում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիներն ընտրել են շրջիկ արկղի 
միջոցով

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները ևս հնարավորություն ունեցան ընտրելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդների համար բերվել է շրջիկ արկղ:

Արկը հիվանդանոց է տեղափոխվել դրան մոտ գտնվող 32/26 տեղամասից՝ վստահված անձի, հանձնաժողովի անդամի և ոստիկանի ուղեկցությամբ: Հիվանդանոցի կողմից անձնագրային բաժին հիվանդանոցում բուժվող հիվանդների ցանկը տրամադրվել էր նախապես: Ցուցակ ընդգրկված 11 քաղաքացուց այդ պահին հիվանդանոցում գտնվող 8 հիվանդ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նրանցից 3 արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից: Շրջիկ արկղ եղել է նաև Աշոցքի հիվանդանոցում:


Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am