Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանում գտնվող 9/47 ընտրատեղամասում քվեարկությունն անցնում է հանգիստ, առանց խախտումների

Երևանում գտնվող 9/47 ընտրատեղամասում քվեարկությունն անցնում է հանգիստ, 
առանց խախտումների

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գտնվող 9/47 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 38 քաղաքացի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արսեն Մանվելյանն՝ ավելացնելով, որ այստեղ քվեարկելու իրավունք ունի 1826 անձ:

«Ընտրություններն անցնում են հանգիստ, բնականոն հունով, ոչ մի խախտում չի արձանագրվել: Մեր ընտրատեղամաս այցելել են նաև միջազգային դիտորդները, հետևել են քվեարկության ընթացքին և ոչ մի խախտում չեն հայտնաբերել»,-ասաց Արսեն Մանվելյանը:  

Դեկտեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2010 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 573 հազար 779 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am