Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում է Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը

Հայաստանում է Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 6-ից 8-ը Հայաստանում հյուրընկալում է 1988թ. դեկտեմբերին Հայաստան մարդասիրական օգնություն տեղափոխելիս կործանված հարավսլավական ԱՆ-12 ինքնաթիռի անձնակազմի ընտանիքների անդամներին և Սերբիայի Հանրապետության զինված ուժերի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությan տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դեկտեմբերի 7-ին Արմավիրի մարզում` ԱՆ-12 ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրի տարածքում, տեղի է ունեցել ինքնաթիռի անձնակազմի անդամների հիշատակին նվիրված արարողություն, հոգեհանգստյան կարգ են մատուցել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ-ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը զինված ուժերի ղեկավարության անունից երախտիքի խոսքեր է փոխանցել զոհված օդաչուների ընտանիքներին և հարազատներին՝ բարձր գնահատելով սերբ ժողովրդի զավակների անձնազոհ քայլը սարսափելի աղետից տուժած բարեկամական հայ ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելիս

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am