Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Միլանի ոճի լավագույն սուրհանդակը. Ստեֆանո Սերապյանի հիմնած իտալական Serapian նորաձևության տունը 90 տարեկան է

Միլանի ոճի լավագույն սուրհանդակը. Ստեֆանո Սերապյանի հիմնած իտալական 
Serapian նորաձևության տունը 90 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի  Serapian նորաձևության տունը, որն իր ստեղծման պահից ի վեր մեծ համբավ ունի՝ արդեն 90 տարեկան է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Վեդոմոստի»-ն, 1928 թվականից ի վեր այն արտադրում է նրբագեղ պայուսակներ և այլ կաշվե իրեր:

Ստեֆանո (Ստեփան) Սերապյանն ազգությամբ հայ է և տաղանդավոր արհեստավոր:

Նա իր խանութը բացել էր Իտալիայի Լոմբարդիա մարզի վարչական կենտրոնում՝ Միլանում, թանկարժեք խանութների փողոցներից հեռու, և փոքր-ինչ հեռու քաղաքի կենտրոնից:

Արդեն 90 տարի է, ինչ Serapian նորաձեւության տունը նույնացվում է ամենանրբագեղ կանանց ու տղամարդկանց հետ, ովքեր միշտ հիշում են, որ կարող են պատվիրել կամ Յոմելի փողոցում գտնվող արվեստանոցում գնել կաշվից պատրաստված ցանկացած իր:

Serapian-ը, որը հայտնի է նրբագեղ պայուսակներով, ամենևին էլ ցանկությունների պասիվ իրականացնող չէ։ Միլանի այս նորաձևության տունը միշտ նորարար է եղել, որն իր նույնականությունը որոնելիս «դիմել է» ճարտարապետությանն ու դիզայնին։

Ընկերության բացահայտումներից է քաշմիրի կաշին, նյութ, որի անունն է Stepan:

Serapian-ը Միլանի ոճի լավագույն «սուրհանդակն» է, որը տիպիկ իտալական է և ամենաբարձր աստիճանի կոսմոպոլիտ իր բազմակողմանի շքեղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am