Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

«Շիկահող» պետական արգելոցի հարակից երեք գյուղի բոլոր ընտանիքները, դպրոցները և միակ մանկապարտեզն ապահովվել են վառելափայտով


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղը դեկտեմբերի սկզբին ավարտել է Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, գյուղերի մշտական բնակվող ընտանիքներին վառելափայտով ապահովելու աշխատանքները՝ յուրաքանչյուր  ընտանիքի հատկացնելով 8 մ³ փայտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, վառելափայտով են ապահովվել նաև գյուղերի դպրոցները և միակ մանկապարտեզը։ «Շիկահող» պետական արգելոցի հարակից մյուս՝ Ծավ համայնքին վառելափայտի հատկացումը կավարտվի մինչև տարեվերջ։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակներում տեղի բնակչությանը հատկացվել է 2300 մ³ վառելափայտ, ինչը իրականացվել է բնապահպանության սոցիալական բաղադրիչի ներքո։ Արդյունքում կնվազի ճնշումն անտառային տարածքների վրա։  

Կապան խոշորացված համայնքի Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը գոհունակությամբ հայտնել է, որ  գյուղում հիմնական բնակվող 61 ընտանիք ձմեռնամուտին լիովին ապահովվել է վառելափայտով, ինչի արդյունքում լուծվել է կարևոր սոցիալական խնդիր։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ