Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Աննա Հակոբյանը արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը պատմել է թավշյա հեղափոխության մասին


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել արաբական Al Jazeera հեռուստաընկերությանը, որը վավերագրական ֆիլմ է պատրաստում Հայաստանում գարնանը կայացած թավշյա հեղափոխության մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից հավատացել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, իսկ հեղափոխության օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, համոզվել է, որ պահը բեկումնային է և հետադարձի ճանապարհ այլևս չկա: 

Al Jazeera հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի 2019 թվականի հունվարին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ