Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Կայացավ ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը


ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը կմրցի Թուրքիայի ընտրանու հետ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 6-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները: 1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ