Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է , որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ քաղաքական ուժ դառնալը քաղաքացիների պահանջն է

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է , որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի 
երկրորդ քաղաքական ուժ դառնալը քաղաքացիների պահանջն է

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է,  որ իրենց քաղաքական թիմը պետք լինի երկրորդ քաղաքական ուժը, և դա քաղաքացիների պահանջն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիները մի գործողություն ունեն կատարելու` դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և այդ իրողությունը արձանագրել իրենց քվեարկությամբ: Նրա խոսքով`  ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եղել են առաջարկներ դաշինքով հանդես գալու, սակայն իրենց քաղաքական թիմը որոշել է իր գույնը բերել խորհրդարան` իրենց մոտեցումներով և սկզբունքներով:

«Կարծում եմ` ինչ-որ դաշինքներ ստեղծելու կարիք չկա, քանի որ ռեժիմը քանդված է, և նոր քաղաքական համակարգում հին մոտեցումները տեղ չունեն:  «Լուսավոր Հայաստան»-ը  պետք է լինի հեղափոխական ուժից հետո երկրորդ քաղաքական ուժը»,-ասաց Մարուքյանը:

Խոսելով Առաջին ալիքով 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի մասին՝  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը բանավեճը բավականին հետաքրքիր համարեց:

«Սա աննախադեպ բանավեճ էր, ամեն դեպքում չի կարելի սա թերագնահատել: Թերություններ կային, սակայն պետք է արձանագրել, որ սա ձեռքբերում էր: Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պետք է դրույթ ունենալ, որ բանավեճը լինի պարտադիր:  Այո, քաղաքական ուժերը պետք է գան ու պատասխան տան, թե ինչ են արել»,- եզրափակեց Մարուքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am