Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բարձրավոլտ էլեկտրացանցերում» նախատեսվում է 150-160 աշխատակցի կրճատում

«Բարձրավոլտ էլեկտրացանցերում» նախատեսվում է 150-160 աշխատակցի կրճատում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում առաջիկայում աշխատակիցների մեծամասշտաբ կրճատում է նախատեսվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Նախարարությունը պարզել է, որ արտահաստիքային աշխատակիցները կլորիկ աշխատավարձեր են ստացել: Ընկերությունում առաջիկայում նախատեսվում է շուրջ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այնքան էլ զբաղված չէին ԲԷՑ-ի հիմնական գործունեության մեջ: Կա ազատ հաստիքացուցակ, որով 163 աշխատակից կա գրանցված, դրանց զուգահեռ կան նաև 90 արտահաստիքային, պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, թե ինչու են պահվում»,- ասաց Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այսօր ԲԷՑ-ի դեռ աշխատող աշխատակիցներին կներկայացվի մրցույթով ընտրված իրենց նոր տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am