Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով Էտյուդը Sotheby՚s աճուրդում վաճառվել Է 12, 1 մլն դոլարով

Ռեմբրանդտի հնարավոր մատնահետքերով Էտյուդը Sotheby՚s աճուրդում վաճառվել Է 12, 1 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669 թթ.) հնարավոր մատնահետքերով քիչ հայտնի գործը՝ «Պատանու գլխի Էտյուդը», ամենաթանկ լոտն Է դարձել Sotheby՚s-ի՝ Լոնդոնում կայացած «հին վարպետների» աճուրդում: Ինչպես ասված Է ափուրդների տան տարածած հաղորդագրության մեջ, այն վաճառվել Է 9,48 մլն ֆունտ ստեռլինգով (12,1 մլն դոլար): Փորձագետները նախնական կարգով նկարի արժեքը գնահատել Էին 6 մլն ֆունտ ստեռլինգ (7,7 մլն դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նկարը թվագրված Է մոտավորապես 1655 թվականով, եւ այն յոթ ուրվանկարներից մեկն Է, որոնք Հիսուսին պատկերում են պատանու կերպարում: Երկու մատնահետքերը, որոնք ենթադրվում Է, որ պատկանում են վարպետին, առաջին անգամ 2017 թվականին հայտնաբերել Է ռեստավրատոր Միշել վան դեր Լաարը, ով պնդում Է, որ նկարն արվել Է մեկ սեանսի ընթացքում, եւ մատնահետքերի առկայությունը միայն հաստատում Է Ռեմբրանդտի աճապարանքն աշխատանքը կատարելիս: Հարմենս վան Ռեյն Ռեմբրանդտը հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն Է: Ծնվելով ջրաղացպանի ընտանիքում՝ նա սկսել Է կերպարվեստ ուսանել 17-րդ դարի 20-ական թվականների սկզբին, իսկ արդեն 1630-ական թվականներին լայն ճանաչում Է ստացել իր ,Դոկտոր Տյուլպի անատոմիայի դասըե կտավի (1632 թ.) շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am