Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին

Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, դեկտեմբերի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը չի կարողանա կանգնեցնել իրանական նավթի արտահանումը եւ պետք Է գիտենա, որ իրանական վառելիքի վաճառքին խոչընդոտելու դեպքում ընդհանրապես նավթ չի արտահանվի Պարսից ծոցից»,- ասել Է Ռոուհանին: Ինչպես դեկտեմբերի 3-ին իր կայքում հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնատարներին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին: Նրա տվյալներով՝ ամերիկյան նավերի մուտքն առաջին նման գործողությունը կլինի Պարսից ծոցում վերջին ութ ամսվա ընթացքում: John C. Stennis-ը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում գտնվելու Է երկու ամիս եւ այդ ժամանակի մեծ մասի ընթացքում նավարկելու ծոցի գոտում: Ամերիկյան ավիակրի ներկայությունը «որոշակիորեն կապահովի դրական տարբերությունը» ուժերի դասավորության մեջ ի դեպս այդ ջրերում Իրանի թշնամական գործողությունների, պարզաբանել Է Պենտագոնում թերթի աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am