Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանք խնդիրները

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քննարկվել են 
հաշմանդամություն ունեցող անձանք խնդիրները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ:ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Պաշտպան Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է ՄԻՊ հաստատության ծրագրերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ շեշտադրելով իր պատրաստակամությունը հետևողական ուշադրության ներքո պահել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրները և նպաստել դրանց համակարգային լուծմանը:

Պաշտպանն անդրադարձել  է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ հասարակության քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում նրանց ներգրավվածության, հաշմանդամների կրթության, կարողությունների զարգացման, զբաղվածության, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և մի շարք այլ հարցերի: Նա հատուկ ուշադրության է արժանացրել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը՝ այն համարելով և՛ հաշմանդամների, և՛ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր:

Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ ջանքերով աշխատեն մեկ հիմնական նպատակի համար, այն է՝ հաշմանդամների համար ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ ինքնուրույն իրացնելու իրենց իրավունքները: 

Մասնակիցների միջև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ պայմանավորվելով որոշ գործնական քայլերի շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am