Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Թող ոչ մեկը չփորձի «Իմ քայլը» դաշինքին ապօրինի ծառայություն մատուցել ընտրություններում. Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է

Թող ոչ մեկը չփորձի «Իմ քայլը» դաշինքին ապօրինի ծառայություն մատուցել ընտրություններում. Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը չի վերաբերվում միայն այն քաղաքացիներին, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Դա վերաբերվում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որևէ ընտրություն կատարում են իրենց ինքնուրույն, ինքնիշխան ազատ որոշման համաձայն, ովքեր որևէ մեկին թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորողՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրություններում ուղղորդելու միայն մի ձև կա. դա քարոզարշավն է՝ լսել քաղաքական գործիչներին և կուսակցություններին, ճանաչել նրանց և, ի վերջո, որոշել, թե ում օգտին եք ուզում քվեարկել: Հիմա մենք իշխանության կագավիճակում ենք և, ժողովրդավարություն ասելով, մենք նկատի չունենք միայն այն, ինչ մեզ ձեռնտու է: Երբ մենք ասում ենք ազատություն, դա նշանակում է, որ ազատություն՝ բոլոր քաղաքացիների համար, նրանց համար,  ովքեր մեզ հետ համաձայն են և նրանց համար, ովքեր մեզ հետ համաձայն չեն»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պատմեց, թե ինչպես 2017 թվականին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական թիմը Հանրապետականների շտաբերից մեկում հայտնաբերել էր ապացույցներ, որ ընտրակաշառք է բաժանվել:

«Մենք դիմեցինք դատախազություն, սակայն քրեական գործի հարուցումը մերժվեց: Հետո մենք դիմեցինք դատարան, որպեսզի քրեական գործի կարճելու վերաբերյալ որոշումը վերացվի: Այդ դատական գործի ընթացքում տեղի ունեցավ հեղափոխություն և արդեն հեղափոխությունից հետո ես իմացա, որ դատարանը բավարարել է մեր հայցը և Հատուկ քննչական ծառայությունը վերսկսել է քրեական գործի քննությունը ընտրակաշառքի փաստով: Այսօրվա դրությամբ այդ գործը ուղարկված է դատարան և նախաքննության մարմինը ապացույցներ է ձեռք բերել, որ այդ շտաբից 130 հազար դոլարի ընտրակաշառք է բաժանվել և  Հանրապետական կուսակցության  շտաբից 11 անձ ամբաստանյալի կարգավիճակում են»,- նշեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ սա պետք է լուրջ ազդակ լինի բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են որևէ ապօրինի եղանակով Հայաստանի քաղացիների կամքը աղավաղելու փորձ անել:

«Ես նկատի ունեմ բոլորին: Կարող են լինել մարդիկ, ովքեր ապօրինի կերպով փորձեն, իբր, այսպես ասած, արջի ծառայություն մատուցելու համար «Իմ քայլը» դաշինքին ձայն ապահովեն: «Իմ քայլ» դաշինքին ոչ մի հարամ ձայն պետք չի: Թող ոչ մեկ չփորձի  մեզ ապօրինի ծառայություն մատուցել, որովհետև նույնիսկ այդ եղանակով ստացված մեկ ձայնը կլինի նվաստացում մեզ համար, անձամբ ինձ համար և հեղափոխության համար: Մենք պետք է թույլ չտանք որևէ մեկը քաղաքացու կամքի վրա որևէ ազդեցություն ունենա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am