Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունն Սպիտակ տանն սկսել Է թեստավորել դեմքերի ճանաչման համակարգը

ԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունն Սպիտակ տանն սկսել Է թեստավորել դեմքերի ճանաչման համակարգը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ Է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ Էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող Է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը: Այս մասին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակել Է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը, որի կառուցվածքի մեջ Է մտնում Գաղտնի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագծի իրականացումն սկսվել Է նոյեմբերի կեսերին: Ինչպես սպասվում Է, նոր համակարգի փորձարկումները կշարունակվեն մինչեւ եկող տարվա օգոստոսի 30-ը: Ներքին անվտանգության նախարարությունը նախագծի մանրամասների մասին չի ծավալվում:

Ըստ որում նախարարությունը խոստովանում Է, որ նոր համակարգի տեսադաշտում Է հայտնվում նաեւ Սպիտակ տանը հարող առնվազն մեկ փողոցի մի մասը, այսինքն՝ Էլեկտրոնիկան գրանցում Է բոլոր պատահական անցորդների դեմքերը եւ կպահպանի այն բոլոր քաղաքացիների թվային լուսանկարները, որոնք վերջինիս կողմից ընդունվել են որպես ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից որոնվողներ կամ դրանց հսկողության ներքո գտնվողներ: Բացի դրանից, դեմքերի ճանաչման համակարգի աշխատանքի ստուգմանը կամավոր հիմունքով մասնակցում են Գաղտնի ծառայության՝ Սպիտակ տունը պահպանող աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am