Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարերային աղետներից տուժած հողօգտագործողների կրած վնասները փոխհատուցելու համար հատկացվեց գրեթե 500 մլն դրամ

Տարերային աղետներից տուժած հողօգտագործողների կրած վնասները փոխհատուցելու 
համար հատկացվեց գրեթե 500 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ավելի քան  480 մլն դրամ հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գումարը կհատկացվի  կառավարության պահուստային ֆոնդից:

Տարածքային կառավարման և զարգացման նախաարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ տարվա ընթացքում  հանրապետության մարզերում  տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14 650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13 386 100 հազար դրամ։

«Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին»,- ասաց Տերտերյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am