Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհուրդը տարվա լավագույն ֆիլմ Է ճանաչել «Կանաչ գիրքը»

ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհուրդը տարվա լավագույն ֆիլմ Է ճանաչել «Կանաչ գիրքը»

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կինոքննադատների ազգային խորհուրդը նոյեմբերի 27-ին տարվա լավագույն ֆիլմ Է ճանաչել ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ժապավենը, իսկ լավագույն ռեժիսոր՝ Բրեդլի Քուփերին, որը նկարահանել Է «Աստղ ծնվեց» ֆիլմը (2018 թ.): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է Deadline Hollywood ինտերնետ-պորտալը, դրա հետ մեկտեղ նշելով, որ Կինոքննադատների ազգային խորհրդի ընտրությունը հաճախ Է համընկնում Կինոարվեստների ազգային ակադեմիայի որոշման հետ, որը շնորհում Է «Օսկար»-ները:

«Կանաչ գիրքը» ֆիլմը ներկայացնում Է ջազային դաշնակահար Դոն Շիռլիի եւ նրա վարորդի ու պահապանի՝ Թոնի Լիպի՝ 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում կատարած ճանապարհորդության իրական պատմությունը: Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գրքից», որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը: Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Վիգո Մորթենսենը, որին Կինոքննադատների ազգային խորհուրդը ճանաչել Է լավագույն դերասան, Մահերշալա Ալին եւ Լինդա Քարդելինին: Սեպտեմբեր ամսին այս ֆիլմն ստացել Է Տորոնտոյի 43-րդ Միջազգային կինոփառատոնի գրան-պրին:

Բրեդլի Քուփերի «Աստղ ծնվեց» մելոդրաման պատմություն Է քանթրի ոճում հայտնի կատարող եւ երիտասարդ սկսնակ երգչուհու սիրո մասին: Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Լեդի Գագան, որը կինոքննադատների կողմից ճանաչվել Է լավագույն դերասանուհի, եւ Քուփերն ինքը: Կինոքննադատների ազգային խորհուրդը հիմնվել Է 1909 թվականին Նյու Յորքում:

Լավագույն ֆիլմի, լավագույն ռեժիսորի եւ լավագույն դերասանների ընտրության շուրջ քվեարկությանը մասնակցում են խորհրդի շուրջ 100 անդամներ: Մրցանակների հանձնումը կկայանա հունվարի 8-ին Նյու Յորքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am