Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է նոր մակարդակ հաղորդել ՌԴ հետ հարաբերություններին

Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է նոր մակարդակ հաղորդել ՌԴ հետ 
հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ուժեղացնելու համար։ Դրանք պետք է բարձրացնենք նոր մակարդակի և ԵԱՏՄ, և ՀԱՊԿ շրջանակներում, և երկկողմ մակարդակներում»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն իր դաշնակիցների հետ պարզելու շատ հարցեր ունի։

«ՀԱՊԿ-ի հետ կապված բուռն քննարկումների պատճառը կազմակերպության անդամ երկրների դաշնակցային հարաբերությունները հստակեցնելն է։ Մեզ համար հասկանալի ու պարզ չէ, թե ինչու են մեր դաշնակիցները զենք վաճառում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի։ Մենք տրամադրված ենք մեր գործընկերների հետ այս թեման պարզ ու շիտակ քննարկել, որպեսզի իմանանք, թե ում վրա հույս դնել կամ չդնել։ Բայց մեր հույսն առաջին հերթին պետք է դնենք մեր վրա, իսկ դրա համար պետք է տնտեսապես հզորանալ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am